Երևանում կկայանա Սրտաբանության Եվրակովկասյան 3–րդ համաժողովը
2011թ. հոկտեմբերի 29-30-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը համատեղ Երևանում կազմակերպելու են «Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը»: Համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009թ. հոկտեմբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփյուռքահայ և 200-ից ավելի Հայաստանի և Արցախի սրտաբաններ:
Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը:
Համաժողովի ավարտից հետո` ս.թ. նոյեմբերի 2-ին, տեղի կունենա նաև հանդիպում Սրտաբանության Եվրակովկասյան համաժողովի պատվիրակությունների և ԼՂՀ իշխանությունների հետ:
Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ սրտաբանները համաժողովին մասնակցելու ցանկության դեպքում մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը կարող են դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն` հետևյալ հասցեով. ք. Երևան, Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ (հեռ` 58-56-01 (1-12), էլ. փոստ` europedep@yahoo.fr, europedep@mindiaspora.am):










