Սեպտեմբերից շուկայում կհայտնվեն 3 նոր Blackberry-ներ

17:00 • 24.08.11

Blackberry OS7 պլատֆորմի հիման վրա աշխատող սմարթֆոնների ընտանիքը շուտով կլրացվի 3 նոր Curve մոդելներով: BlackBerry Curve 9350, 9360 և 9370 մոդելները կունենան 2,44 դյույմանոց էկրան` 480x360 կետայնությամբ, 5 ՄՊ տեսախցիկ VGA նկարահանման հնարավորությամբ, 800 Մհց հաճախականությամբ պրոցեսսոր, 512 ՄԲ օպերատիվ հիշողություն, Wi-Fi և օպտիկական թրեք-փադ:

Արտաքինից 3 մոդելները լրիվ նույնն են, տարբերությունը կապի ստանդարտների և դրանից բխող ինքնավար աշխատանքի տարբեր ժամանակների մեջ է: Curve 9350 մոդելը նախատեսված է CDMA ցանցերի համար, 9360-ը` GSM և UMTS, իսկ 9370-ը` GSM և CDMA. BlackBerry Curve 9360-ի ինքնավար աշխատանքը կազմում է խոսակցության ռեժիմում 5 ժամ, իսկ սպասման ռեժիմում 14 օր, օժտված է մինչև 25 ժամ երաժշտություն լսելու և մինչև 6 ժամ վիդեո դիտելու հնարավորությամբ:

Blackberry OS7 օպերացիոն համակարգը կներառի թարմացված վեբ-դիտարկիչը WebKit շարժիչի հիման վրա, փաստաթղթերի և PDF ֆայլերի դիտարկման համար նախատեսված Documents to go հավելվածի ամբողջական տարբերակ, BlackBerry Maps էլեկտրոնային քարտեզի ծառայություն, ինչպես նաև BlackBerry Messenger և Social Feeds 2.0 հավելվածներ` կարճ հաղորդակցությունների և սոցիալական ցանցերի միջոցով շփման համար:

Համաշխարհային շուկայում այս 3 նորույթների վաճառքը պլանավորվում է սեպտեմբերին: Մոդելների արժեքի մասին առայժմ տեղեկություններ չկան:

PCnews.am

Սեպտեմբերից շուկայում կհայտնվեն 3 նոր Blackberry-ներ