Իսրայելական նոր անօդաչու սարքը քաղաքային մարտերի համար է նախատեսված (տեսանյութ)
Վաշինգտոնում տեղի ունեցած անօդաչու սարքերի կոնստրուկտորների կոնֆերանսին Israel Aerospace Industries ընկերությունը ներկայացրել է իր նոր գյուտը՝ GHOST մինի անօդաչու ուղղաթիռը, որը հատուկ մշակված է քաղաքային պայմաններում մարտեր մղելու համար։
Ինչպես հաղորդում է MIGnews-ը, ընդամենը 4 կգ քաշով ուղղաթիռը փողոցային մարտերի ընթացքում հավաքում է հետախուզական բնույթի տեղեկություն։ Սարքը կարող են պայուսակով տեղափոխել երկու զինվոր, այն կարող են օգտագործել ոստիկանությունը և կիսառազմականացված խմբավորումները։










