iPhone-ի ու iPad-ի միջոցով կարելի է որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը

00:16 • 24.08.11

iPhone սմարթֆոնների համար մշակվել է մի ծրագիր, որի միջոցով հնարավոր է որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը:

Melon Meter ծրագիրը ձմերուկի հասածության աստիճանը որոշում է ձայնի միջոցով: Գնորդին խորհուրդ է տրվում նշել ձմերուկի չափը, սմարթֆոնի բարձրախոսն ուղղել դեպի այն ու մի քանի անգամ ձեռքով հարվածել ձմերուկի կեղևին: Ծրագիրը կուսումնասիրի ձայնն ու կորոշի՝ հասա՞ծ է ձմերուկը, թե՞ ոչ:

Ծրագրի նկարագրությունում ասված է, որ այն կարող է որոշել մի այն ձմերուկի հասածության աստիճանը, բայց ոչ՝ քաղցրության: Դրանով կարելի է որոշել միայն ձմերուկի հասածությունը, իսկ, օրինակ, սեխինը՝ ոչ, հաղորդում է Lenta.ru-ն:

Melon Meter-ը App Store-ի ծրագրերի խանութում վաճառվում է 1,99 դոլարով: Այն կարող է աշխատել ոչ միայն iPhone-ի, այլև՝ iPad-ի iOS 4 և ավելի բարձր iPod touch-ի միջոցով:

 

iPhone-ի ու iPad-ի միջոցով կարելի է որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը