ԱՄՆ–ում երկրաշարժի մասին լուրը Twitter-ում ավելի արագ է հայտնվել, քան բուն ցնցումները

11:33 • 24.08.11

ԱՄՆ–ի արևելյան ափին տեղի ունեցած երկրաշարժի մասին տեղեկությունը ցնցումների սկսվելուց 30 վայրկյան առաջ հայտնվել է Twitter ցանցում, տեղեկացնում է Mashable ինտերնետային վերլուծական պորտալը։

Երկրի արևելյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժին շատ բուռն արձագանք եղավ ԱՄՆ–ում, ինչը մասնագետները բացատրում են նրանով, որ այս տարածաշրջանում երկրաշարժերը չափազանց հազվադետ երևույթ են։

ԱՄՆ–ում երկրաշարժի մասին լուրը Twitter-ում ավելի արագ է հայտնվել, քան բուն ցնցումները