Մարդու մարմնի ջերմաստիճանից ավելի սառը աստղ է հայտնաբերվել

14:15 • 24.08.11

Ամերիկացի գիտնականները Արեգակնային համակարգին շատ մոտ հայտնաբերել են ռեկորդային սառը աստղ, որի ջերմաստիճանը չի գերազանցում սենյակային ջերմաստիճանը՝ 25 աստիճան Ցելսիուսը։

Ինչպես հաղորդում է ՆԱՍԱ-ն, WISE 1828+2650 աստղը դասվում է «չկայացած աստղերի» շարքին։ Նրանց զանգվածը 7%-ով քիչ է Արևի զանգվածից։ «Սովորական» աստղերը լույս են արձակում շնորհիվ իրենց ներսում կատարվող թերմոմիջուկային ռեակցիայի։ Սակայն «չկայացած աստղերը» բավականաչափ զանգված չունեն ռեակցիայի իրականացման համար, հետևաբար աստիճանաբար մարում են և սառում։

Մարդու մարմնի ջերմաստիճանից ավելի սառը աստղ է հայտնաբերվել