Ցավոք, այդ օրը եկավ. Սթիվ Ջոբսը հրաժարական է տվել
Apple ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է Reuters–ը հղում անելով ընկերության տարածած հաղորդագրությանը։
Ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում Ջոբսը գրել է «Միշտ ասել եմ, որ երբ գա այն օրը, երբ ես չեմ համապատասխանի իմ պարտավորություններին ու ակնկալիքներին, որպես գլխավոր տնօրեն, ես կհայտնեմ ձեզ այդ մասին։ Ցավոք, այդ օրն եկավ»։
Սակայն Ջոբսը հրաժարականից հետո ընտրվել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և խորհուրդ է տվել գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակել Թիմ Քուքին, ով մինչ այս զբաղվում էր ընկերության մարքետինգային հարցերով։
Մասնագետների կարծիքով, Ջոբսի հեռանալը ընկերության ակտիվ ղեկավարությունից էականորեն չի ազդի դրա աշխատանքի վրա, քանի որ նրա հրաժարականի ցանկության մասին վաղուց էր հայտնի։










