Էրդողանը կայցելի Ադրբեջան

14:23 • 04.02.12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:

Այցի շրջանակում թուրք վարչապետը կմասնակցի Թուրքիա- Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին:

Խորհրդի առաջին նիստը, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի վարչապետը, անցկացվել է նախորդ տարվա հոկտեմբերին, Թուրքիայի Իզմիր քաղաքում: