Ֆիդել Կաստրոն ներկայացրել է իր մեմուարները
Կուբայի հեղափոխության առաջնորդ, նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն հայտնվել է հասարակության մեջ, որպեսզի անձամբ ներկայացնի իր մեմուարները, հաղորդում է BBC-ն:
«Ժամանակի պարտիզանը» (Guerrilla of Time) վերնագրով գիրքը շուրջ 1000 էջ ունի: Դրանում պատմվում է կոմանդանտեի մանկության տարիներն ու նրա անցած հեղափոխական ուղու մասին:
Իր առողջական վիճակից ելնելով` Կաստրոն որպես կանոն խուսափում է զանգվածային միջոցառումներից: Վերջին անգամ նա հասարակության մեջ հայտնվել էր 2011թ. ապրիլին:










