Սիրիական բանակում դասալիքների թիվն անցնում է 40.000-ը

16:55 • 04.02.12

Թուրքիայի հետախուզության տվյալներով` Սիրիայում արդեն ամիսներ տևող հակակառավարական ցույցերի ֆոնին սիրիական բանակում դասալիքների թիվն անցնում է 40.000-ը, այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Թուրք բարձրաստիճան զինվորականներ գաղտնիության պայմանով թերթին ասել են, որ 40.000 դասալիքը սիրական 270.000-անոց բանակի 15 տոկոսն է կազմում:

Պարբերականն այս տեղեկությունը հրապարակել է այսօր, երբ Մյունխենում ընթացող Անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ռուսաստանի արտգործնանխարար Սերգեյ Լավրովը քննարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրի պատժամիջոցների հնարավոր հետևանքներին վերաբերող հարցեր, մասնավորապես, թե արդյոք դրանց հետևանքով Սիրիայում կարող է կրկնվել լիբիական սցենարը:

ՄԱԿ-ի տվյալներով` հակակառավարական ցույցերի ժամանակ ավելի քան 5000 մարդ է զոհվել: