Վրաստանի ամենախոշոր հարկատուն ադրբեջանական ընկերություն է
Վրաստանի նավթամթերք արտադրողների և սպառողների ու արտահանողների միավորման անցկացրած ավանդական հարցման արդյունքների համաձայն` կայացել է 2011 թվականին Վրաստանի պետբյուջե խոշոր հարկ վճարողների մրցանակաբաշխության արարողությունը:
Ինչպես SalamNews-ին հայտնել են Պետական նավթային ընկերության մամուլի ծառայությունից, SOCAR Georgia Petroleum Ltd-ն պահպանել է Վրաստանի պետբյուջե խոշոր հարկ վճարողի նախորդ տարվա կոչումը:
Մրցանակաբաշխության ժամանակ նշվել է, որ 2006 թվականից ցայսօր ընկերությունը պետբյուջե է մուծել ավելի քան 775 մլն լարի:
SOCAR Georgia Petroleum Ltd-ն հաղթել է նաև «Վրաստանի տարածքում խոշոր ներդրող» և «Ավտոլիցքավորման կայան` լավագույն ենթակառուցվածքով» անվանակարգերում (ընկերությունը տիրապետում է 93 ԱԼԿ-ի, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին):









