Իտալիայում փրկվել է խորտակվող նավի 262 ուղևոր
Իտալիայի առափնյա անվտանգության աշխատակիցները խորտակվող «Շարդոն» լաստանավից փրկել են 262 մարդու կյանք: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, այս գիշեր նավը Տիրենյան ծովում բախվել է ժայռաբեկորի:
Վթարի պատճառը եղել է ձնաբուքը: Բախման հետևանքով նավը 25- մետրանոց ճեղքվածք է ստացել:
Ինչպես հայտնել են առափնյա անվտանգությունից, չնայած անբարենպաստ եղանակին` փրկարարներին հաջողվել է ժամանակին իրականացնել մարդկանց տարհանման աշխատանքները:
«Շարդոն»-ի խորտակման հետևանքով ոչ ոք չի տուժել:









