Էկվադորը Լենինին առաջադրել է Նոբելյան Խաղաղության մրցանակին

12:33 • 04.02.12

Էկվադորի կառավարությունը որոշում է կայացրել 2012թ.-ի Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրել երկրի փոխնախագահ Լենին Մորենոյին՝ տեղեկացնում է РИА Новости-ին։

Մարտին կլրանա էկվադորցի Լենինի 59-րդ տարեդարձը։ Նա երկար ժամանակ գամված է հաշմանդամի սայլակին։

Երկրի նախագահ Ռաֆայել Կոռռեայի կարծիքով Լենինը նշանավոր անձնավորություն է և արժանի է ամենաբարձր պարգևին։

Նշենք նաև, որ Նոբելյան հանձնաժողովում մեկ անգամ արդեն քննարկվել է այս ազգանվամբ թեկնածուի հարցը, սակայն 1918թ. առաջադցված Վլադիմիր Իլիչ Լենինի հայցը մերժվել է։