Օհայոյում արգելել են վայրի կենդանիներ պահել տանը

13:26 • 04.02.12

ԱՄՆ-ի Օհայո նահանգում ընդունված նոր օրենքի համաձայն՝ նահանգի բնակիչներն այսուհետ իրավունք չեն ունենա վայրի կենդանեիներ պահել իրենց բնակարեններում՝ տեղեկացնում է BBC-ն։

Օրենքի ընդունման հիմնական պատճառ է հանդիսացել, նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած արյունալի միջադեպը։ Տեղի մասնավոր կենդանաբանական այգիներից մեկում տասնյակ վագրեր, առյուծներ ու արջեր էին բաց թողնվել։ Ոստիկանությունը ստիպված սպանել էր 48 կենդանու։ Իսկ գազանանոցի տնօրենն ինքնասպան էր եղել։

Նրանց, ովքեր արդեն պահում են վայրի կենդանեիներ, կթույլատրվի շարունակել պահել, եթե կենդանին համպատասխանում է բոլոր սանիտարահիգիենիկ չափանիշներին։