Սերժ Սարգսյանը մասնակցել է Սիրահարների այգում կազմակերպված տոնակատարությանը

17:26 • 04.02.12

Այս պահին Երևանի Սիրահարների այգում հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում դասվող Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ մեկնարկած տոնական համերգին ներկա են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդ Տ. Նավասարդ Կճոյանը և այլոք:
Նախքան կմեկնարկեր հայ շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ տոնական համերգը, խորհրդանշական Սուրբ Սարգիս ձիավորը, որը համարվում է սիրահարների սիրո բարեխոս, ձիով շրջեց և իր օրհնությունը մաղթեց երիտասարդ զույգերին և սիրահարներին:
Տոնական համերգին, որ դեռ շարունակվում է, ելույթներով հանդես եկան երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Աննա խաչատրյանը և այլոք:
Հիշեցնենք, որ Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին և ունի 35-օրվա տեղաշարժ: Հետևաբար, այն ամեն տարի տարբեր օրերի է նշվում: Ամեն տարի այս օրը եկեղեցիները բաց են մինչեև ուշ երեկոյան։