Wikileaks-ի նոր հրապարակումը «Էրգենեքոնի» մասին
Wikileaks-ը հրապարկել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության գաղտնի փաստաթղթերից մեկը, ըստ որի, թուրք մի ոստիկան «Էրգենեքոն» գաղտնի կազմակերպության հետ կապված մանրամասներ է հրապարակել: Դրանք լուսանկարներ և փաստաթղթեր են` կապված Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին պետ Բյույուքանըթի դստեր սեռական կյանքին:
Cnnturk- ի հաղորդմամբ` 2008թ.-ի նոյեմբերի 24-ին գրված այդ գաղտնի փաստաթղթում մանրամասն ներկայացվում է 2008թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ում Անկարայի դեսպանությունում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից արված զեկույցը: Այն ներկայացնող թուրք ոստիկաններրը նշել են, որ «Էրգենեքոնը» Թուրքիայում քաոս և անկայունություն առաջացնելու նպատակով որոշել է ստեղծել մի շարք ահաբեկչական խմբեր և դրանք կապված են նաև Դինքի սպանության հետ:
Գտնվել են ապացույցներ նաև «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Դենիզ Բայկալի կաշառք վերցնելու վերաբերյալ: Փաստաթղթում նշվում են նաև անհատների անուններ, որոնք տարբեր միջոցներով պայքար ԱՄՆ-ի և Թուրքիայի կառավարությունների դեմ:









