Twitter-ը ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ կվերապատրաստի լրագրողներին
ԱՄՆ-ում այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, Twitter-ը վերապատրաստման նոր ծրագիր է մշակել լրագրողների համար՝ տեղեկացնում է mediabistro.com կայքը։
Մասնավորապես Twitter-ի նոր՝ @TwitterForNews հաշվին գրված է. «սա ինֆորմացիայի նոր աղբյուր է և այդ հարթակը հնարավորություն կընձեռի լուրեր տեղադրելու համար, ինչպես նաև կնշի թե ով է դա անում լավագույնը։ Լրագրողները նաև մի շարք քաղաքական թեմաներով հարցերի կպատասխանեն։
Ցանցն աստիճանաբար դառնում է ակտիվ քննարկումների վայր քաղաքական գործիչների ու լրագրողների համար։









