Ռուսաստանը և Չինաստանը վետո են դնում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևի վրա

21:48 • 04.02.12

Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի հարցով բանաձևի ընդունմանը` արգելափակելով համապատասխան որոշման ընդունման հնարավորությունը, հայտնում է РИА Новости-ն:

Խորհրդի անդամ 15 երկրներից բանաձևին կողմ են քվեարկել 13-ը, դեմ 2-ը:

Սիրիայի հարցով բանաձևի նախագիծը կազմվել էր փետրվարի 2-ին և կոչված էր Սիրայում բռնությունների դադարեցմանը, որտեղ 2011-ից մինչ օրս շարուանկվում են ընդդիմության և իշխանությունների բախումները:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում հակակառավարական ցույցերի հետևանքով ավելի քան 5000 մարդ է զոհվել: