Ասադի հակառակորդները գրոհել են նաև Ավստրալիայում Սիրիայի դեսպանատունը

12:43 • 05.02.12

Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը մոտ 50 մարդ ներխուժել է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբեռայում գտնվող Սիրիայի դեսպանատան շենք, քարուքանդ արել գրասենյակները: Ինչպես հաղորդում է ամերիկյան Associated press գործակալությունը,
գրոհի ժամանակ շենքում են եղել դեսպանատան երկու աշխատակիցները, որոնք, սակայն, չեն տուժել:

Ավստրալիայում Սիրիայի դեսպանատունը թվով վեցերորդն է, որ վերջին օրերին հարձակման է ենթարկվում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների կողմից. ավելի վաղ հարձակման էին ենթարկվել Եգիպտոսում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Հունաստանում գտնվող Սիրիայի դեսպանատները:

Ցուցարարները վստահեցնում են, որ այդպիսով իրենք փորձում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Սիրիայում  անցած տարվա մարտից շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների և, մասնավորապես, օրերս Հոմս քաղաքում տեղի ունեցած դեպքերի վրա, որտեղ, ընդդիմության պնդմամբ, ժողովրդական հուզումները ճնշելու համար, կառավարական ուժերը հրետանային զենք են կիրառել: