7 այրված երեխաների հայրը հասցրել է կրակից դուրս բերել միայն աղջկան (տեսանյութ)
Բազմազավակ հայրը 9-ամյա աղջկան դուրս է բերել այրվող տնից և վերադարձել մյուսների հետևից, սակայն այդ պահին ներսում պայթել է հեղուկ գազի բալոնը, այս մասին հաղորդում է LifeNews-ը:
«Մոիսեյեվների ընտանիքը 10 տարի առաջ էր տեղափոխվել Շերբինկա գյուղ, այդ ժամանակ նրանք արդեն 3 երեխա ունեին: Շատ համերաշխ և օրինակելի ընտանիք էր», - պատմել է տեղի եկեղեցու սպասավոր հայր Գեորգին ավելացնելով, որ ամուսինները շատ էին աշխատում, ամուսինը վարորդ էր, իսկ կինը երեխաներին էր խնամում: Մեծ տնտեսություն ունեին: Վերջերս Զելենոգրադում բնակարան էին գնել, սակայն չէին շտապում այնտեղ տեղափոխվել: Գիշերը, երբ այդ աղետը տեղի ունեցավ, բոլորը տանը քնած էին:
Երեխաները և մեծերը զարթնել են, երբ տանը ամեն բան այրվում էր: Հայրը գրկել է 9-ամյա Լիզային և այրվող տնից դուրս հանել: Արագ վերադարձել է մյուսների հետևից, բայց տանը եղածների հետ միասին զոհվել` հեղուկ գազի բալոնի պայթյունից:
Լիզան շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է: Իսկ հարևանները երեխային օգնելու համար հանգանակություն են կազմակերպել: Հավաքված 40 հազար ռուբլին փոխանցել են հոգևորականին:









