«Իվան Վիկուլովը» Ազովի ծովում այրվել է

14:06 • 05.02.12

Ազովի ծովով նավարկող «Իվան Վիկուլով» բեռնանավի  վրա հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հրդեհի ժամանակ նավի վրա 14 մարդ է եղել:

Նավը ծովից դուրս բերելու համար դեպքի վայր են ուղևորվել «Բելոուսով» և «Մոսկին» սառցահատները: Անձնակազմի անդամները, նախնական տվյալներով, Ռուսաստանի քաղաքացիներ են և արդեն ուղղաթիռով տարհանվել են: Այժմ դեպքի վայրում է գտնվում միայն նավի կապիտանը: Հրդեհի առաջացման պատճառները չեն հաղորդվում: