Հյուսիսային Կորեան անօդաչու թռչող սարք է արտադրում
Հյուսիսային Կորեայի իշխանություններն ամերիկյան գրոհիչ ինքնաթիռների օրինակով նախատեսում են սեփական անօդաչու թռչող սարքեր արտադրել: Ինչպես հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը, հյուսիսկորեացի մասնագետները որպես օրինակ են վերցրել ամերիկյան MQM-107D Streaker թիրախ- ինքնաթիռները, որոնք ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից օգտագործվում են հրթիռների փորձարկման համար:
Ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեան ամերիկյան այդ ինքնաթիռի օրինակը ձեռք է բերել Սիրիայից և արդեն հասցրել է փորձարկել այն:
Հյուսիսային Կորեայի զինված ուժերին մոտ աղբյուրը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը տեղակայվելու են Դեղին ծովի ափերին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին: Աղբյուրը հավելել է, որ անօդաչու սարքերը կարող են օգտագործվել հարավկորեական տարածքների վրա հարձակման ժամանակ:









