Առատ ձյան պատճառով Լոնդոնում 400-ից ավելի չվերթ է հետաձգվել
Առատ ձյան տեղումների պատճառով չեղյալ են հայտարարվել Լոնդոնի «Հիթրոու» օդակայանի (Մեծ Բրիտանիա)1200-ից ավելի չվերթների մեկ երրորդը:
Իչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, չեղյալ հայտարաված չվերթների շարքում են նաև դեպի Ռուսաստանի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև հյուսիսամերիկյան, եվրոպական մի շարք քաղաքներ նախատեսված չվերթները:
Մեծ Բիտանայում, ինչպես նաև արևմտաեվրոպական երկրների մեծ մասում աննախադեպ ցրտերն սկսվել են շաբաթվա սկզբին:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Եվրոպայում եղանակը «կկարգավորվի» հաջորդ շաբաթվա կեսերին միայն:









