Սպանություն Էջմիածնում
Երեկ երեկոյան, ժամը 21–ի սահմաններում անհայտ անձը Էջմիածին քաղաքում հարզենային կրակոցով սպանել է 1986թ. ծնված Արտակ Սիմոնյանին: Tert.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մեր հարցին ի պատասխան, թե ճիշտ է, որ Արտակ Սիմոնյանը կանգնած է եղել փողոցում և անհայտ անձը նրա վրա կրակել և հեռացել է, ոստիկանությունից չպարզաբանեցին, միայն նշեցին, որ ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար:
Ըստ ոստիկանության տեղեկատվության՝ այս պահին դեպքի վայրում շարունակում են աշխատել Արմավիրի ոստիկանության մարզային վարչության և այլ ստորաբաժանումների աշխատակիցներ:









