Բրեյվիկը նախատեսում էր պայթեցնել Նորվեգիայի առաջատար ԶԼՄ-ները

21:10 • 05.02.12

Նորվեգիայում արյունալի ահաբեկչություններ իրականացրած Անդրես Բրեյվիկը, ինչպես պարզվել է, նաև լրագրողների դեմ է ահաբեկչություն ծրագրել: Նա նախատեսել էր պայթեցնել նորվեգական խոշոր ԶԼՄ-ները ու դրանք իր առաջնահերթ թիրախներ է համարել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ահաբեկչի թիրախներից մեկին` NRK հեռուստառադիո կորպորացիային:

NRK-ի լրագրողները ահաբեկչի հարցաքննություններից տեղեկացել են, որ Բրեյվիկը ուսումնասիրել է NRK, Verdens Gang և Aftenposten լրատվամիջոցների կենտրոնակայաններում պայթուցիկ սարք տեղադրելու հնարավորությունը: Նա ուսումնասիրել է շենքերի խոցելի տեղերը, լրագրողների ճաշելու վայրերը և այլ մանրամասներ: Նա ծրագրել էր իր կողմից պատրաստված պայթուցիկները նախատեսվող ահաբեկչության վայր հսացնել FedEx-ի աշխատակցի համազգեստով:

Ի վերջո նա հրաժարվել է նորվեգական խոշոր ԶԼՄ-ները պայթեցնելու ծրագրից, քանի որ Ուտոյա կղզու ահաբեկչությունը ավելի հեշտ է համարել:

Հիշեցնենք, որ կրկնակի ահաբեկչության հետևանքով 2011թ. հունիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաքում և երիտասարդական ճամբար հանդիսացող Ուտոյա կղզում 77 մարդ զոհվեց և 150-ը վիրավորվեց: