ԱՄՆ-ի անօդաչու սարքերով հարյուրավոր պակիստանցիներ են սպանվել. զեկույց

18:52 • 05.02.12

Լոնդոնում տեղակայված լրագրողական հետաքննությունների մի գրասենյակի զեկույցում փաստեր են ներկայացված առ այն, որ վերջին 3 տարիների ընթացքում, ամերիկյան անօդաչու սարքերի գրոհների պատճառով, Պակիստանի հեռավոր շրջաններում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել, հաղորդում է BBC–ն:

Ականատեսների պնդումների վրա հիմնված զեկույցը փաստում է, որ հաճախ անօդաչու սարքերը կրակել են խաղաղ համայնքային խորհրդի ժողովին մասնակցող բնակչության վրա: Այլ դեպքերում` կրկնակի օդային հարձակման ժամանակ զոհվել են առաջին հարձակումից վիրավորված համագյուղացիներին օգնություն ցուցաբերողները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Օբաման հերքել էր օդային հարձակումների հետևանքող քաղաքացիական անձանց շրջանում զանգվածային զոհերի վերաբերյալ հայտարարությունները: