Թուրքը Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում կորցրել է թանկարժեք զարդերով պայուսակ

10:38 • 06.02.12

Թուրքիայի քաղաքացին Պետերբուրգի ոստիկանություն հայտարարություն է ներկայացրել, համաձայն որի` Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում` ստուգման ժամանակ, նրա մոտից կորել է 40 մլն ռուբլի արժողությամբ թանկարժեք զարդերով պայուսակ:

«Թուրքիայի քաղաքացի Գենչոլ Այհանը դիմել է ոստիկանություն, հայտարարելով, որ «Պուլկովո-1» օդանավակայանում, թռիչքից առաջ ստուգումներ անցկացնելու ժամանակ, հայտնաբերել է, որ իր թանկարժեք զարդերով և 1 մլն կանխիկ դրամով պայուսակը չկա»,-ասել է իրավապահ մարմնի աշխատակիցներից մեկը, գրում է Ռիա «Նովոստին»: