Վարորդը 11-ամյա տղային 35 աստիճան ցրտին թողել է դրսում

11:11 • 06.02.12

Ալտայում ավտոբուսի վարորդը, զլանալով շրջանցում կատարել, 11-ամյա մի տղայի իջեցրել է գյուղից 5 կմ հեռավորության վրա` 35 աստիճան ցրտին:

Երեխան, որի մոտ չի եղել բջջային հեռախոս ու դրամ ճանապարհի մեկ երրորդը ոտքով է անցել, որից հետո նրան նկատել է անցնող մեքենան:

Տղայի հարազատները վարորդի դեմ բողոք են ներկայացրել, գրում է BBC-ն: