Հայաստանում ինքնասպանությունները դեռ ավելի կշատանան. աստղագետ
Հայաստանում ինքնասպանությունները շատ են և դեռ ավելի կշատանան, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց աստղագետ Էլյա Հովհաննիսյանը:
Նրա պնդմամբ` պատճառն այն է, որ 1987-ից հետո ծնվածների մոտ ամեն ինչ խանգարված է:
«1982-1987թթ-ի ինչպես նաև (19)88թ. որոշ ամիսների ծնվածները եկել են փոխելու աշխարհը»,- ասաց նա։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ մինչ 2016թ. Հայաստանը ծաղկում է ապրելու իսկ դրանից հետո կամաց-կամաց գնալու է դեպի անկում:
Անդրադառնալով «աշխարհի վերջի» մասին խոսակցություններին, Էլյա Հովհաննիսյանն ասաց, որ աշխարհը կդադարի գոյություն ունենալ, երբ վերանա նախ բուսական աշխարհը, հետո կենդանականը, իսկ վերջում արդեն կվերանա մարդը:
Ըստ աստղագետի` այդ ամենը տեղի կունենա 120 տարի հետո:









