Լրացավ Էլիզաբեթ II թագուհու կառավարման 60-ամյակը

09:53 • 06.02.12

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը 60 տարի առաջ այս օրը հոր` Գեորգ VI-ի մահից հետո թագադրվեց Մեծ Բրիտանիայի թագուհի:

Չնայած պաշտոնապես թագուհու կառավարման ադամանդե տարեդարձը մեծ շուքով կնշվի այս տարվա հունիսին, այնուամենայնիվ, փետրվարի 6-ին նույնպես կանցկացվեն մի քանի տոնական արարողություններ: Լոնդոնյան Հայդ պուրակում 41 հրացանով համազարկ կտրվի, որից հետո Թաուերից երկինքը կզարդարվի հրավառությունով:

Կհրապարակվեն նաև թագուհու երկու պաշտոնական լուսանկարներ, իսկ բրիտանական թագավորական փոստը կթողարկի թագուհու դիմանկարներով դրոշմանիշեր, որոնք տեղադրված կլինեն թղթադրամների, մետաղադրամների և նամականիշների վրա:

60-ամյակի կապակցությամբ` թագուհին ուղերձ է հղել, որտեղ շնորհակալություն է հայտնել իր հպատակներին «աջակցության և ներշնչման համար, որը նրանք այս տարիների ընթացքում տվել եք իրեն և Արքայազն Ֆիլիպին»:

«Այս յուրահատուկ տարում ես կրկին ինձ նվիրում եմ ձեզ և հուսով եմ, որ մենք բոլորս կհիշենք միասնականության արժեքի , ընտանիքի ուժի, ընկերության և հարևանության մասին, որոնց օրինակները ես բախտ եմ ունեցել տեսնել կառավարմանս տարիներին»,-ասել է թագուհին:

Թագուհու կառավարման ընթացքում Մեծ Բրիտանիան 11 վարչապետ է փոխել, իսկ ներկայիս 12-րդ վարչապետ Դևիդ Քեմերոնը ադամանդե տարեդարձի կապակցությամբ թագուհուն «հմտության և շարունակականության աղբյուր» է անվանել: