Ալեքսանդրիայում բարձրահարկ շենք է փլուզվել

10:45 • 06.02.12

Այսօր առավոտյան Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 14 հարկանի բնակելի շենք է փլուզվել, տեղեկացնում է РИА Новости-ն, հավելելով, որ փլատակների տակ հնարավոր է դեռ մարդիկ կան:

Ինչպես տեղեկացրել են Ալեքսանդրիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունից`դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության աշխատակինցները:

Կիրակի ևս մեկ, 9-հարկանի շենք էր քանդվել: Շենքը համարվել է վթարային ու բնակեցված չի եղել: Սակայն փլատակների տակ է մնացել շենքի պահակը, ով տեղում մահացել է:

Վիճակագրական տվյալների համաձայն, Եգիպտոսում ավելի քան 2մլն  վթարային շինություն կա: