Հրայր Զորյանը պատրաստ է «դռնբաց» աշխատել
ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնում նշանակված Հրայր Զորյանը պատրաստվում է լրատվամիջոցների հետ աշխատել բաց: «Առաջիկայում ես պատրաստ եմ լրագրողների հետ աշխատել դռնբաց, ինչպես հատուկ է նման վարչությանը, կլինեմ անմիջական»,-ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության նորանշանակ պետը:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, թե Աժ-ում պետական ծառայության մասին օրենքի խախտումներով չի նշանակվել, ինչպես մեկնաբանվել էր մամուլում, որտեղ նշվում է, որ «դրսից մարդ բերելու» դեպքում ԱԺ աշխատակազմը պարտավոր էր անցկացնել մրցույթ:
Հիշեցնենք, որ «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում գրելուց հետո Հրայր Զորյանը հայտարարել էր, որ աշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ նոր աշխատանքի պետք է անցնի: Արդյո՞ք Հրայր Զորյանն այն ժամանակ նկատի ուներ հենց այս պաշտոնը: Վերջինս նպատակահարմար չգտավ պատասխանել Tert.am-ի այս հարցին:









