Իրանի նավատորմը կանխել է տանկերի առևանգումը

12:59 • 06.02.12

Կարմիր ծովն Ադենի ծոցին միացնող Բաբ Էլ Մանդեբ նեղուցում ծովահենները փորձել են առևանգել իրանական տանկեր, սակայն ապարդյուն:

Ինչպես հաղորդում է իրանական PressTV-ն, Իսլամական Հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Սայեդ Մահմուդ Մուսավին հայտնել է, որ իրանական տանկերը փետրվարի 5-ի ցերեկը ենթարկվել է սոմալիցի ծովահենների հարձակմանը:

«Օգնության ազդանշան ստանալուց անմիջապես հետո, աղետի վայր են ուղարկվել Ադենի ծոցը հսկող հերթապահ նավերը: Իրանական ռազմածովային ուժերի կողմից ծովահենների փորձը կանխվել է: Իրանցի զինծառայողներից տուժողներ չկան»,- հայտնել է Մուսավին: