Խարդախության մեջ մեղադրվողը հայտնաբերվել է 15 տարի անց
Փետրվարի 5-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 1969թ. ծնված Արմեն Օհանյանին:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, վերջինս 1997 թ. հունվարի 24-ից, շուրջ 15 տարի, ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Արմեն Օհանյանը կալանավորված է:









