Ջոն Քենեդիի սիրուհին պատմել է նախագահի հետ իր սիրավեպի մասին
Ջոն Քենեդիի սիրուհին` 69-ամյա Միմի Էլֆորդը իր ռոմանտիկ սիրային արկածների մասին «Եղել է մի գաղտնիք» վերնագրով գիրք է հրատարակել, տեղեկացնում է BBC-ն:
Միմին գրքում պատմում է այն մասին, թե ինչպես է 1962թ.-ին կորցրել կուսությունը, երբ Քենեդին իրեն հրավիրել է Սպիտակ տան լողավազան, երբ նա փորձաշրջան անցնելիս է եղել նախագահի վարչակազմում:
Նրանց կապը տևել է 1.5 տարի, ու չի ընդհանտվել նույնիսկ երբ Միմին ավարտել է փորձաշրջանը:
«Եղել է մի գաղտնիք» գրքի հեղինակը պատմում է, որ վերջին անգամ քնել է Քենեդիի հետ 1963թ. նրա սպանությունից մի քանի օր առաջ:
Գրքում նշվում է նաև Քենեդիի մահացած նորածնի, Կարիբյան ճգնաժամի, Քենեդիի բարեկամների ու շրջապատի մասին:
Նշենք, որ գիրք գրելու գաղափարը Միմիի մոտ առաջացել է 2003թ.-ի դեղին մամուլի մի հիշատակությունից հետո, որտեղ նշվել է, որ Միմի Էլֆորդը եղել է Քենեդիի սիրային անցյալի մի մասը:










