Պակիստանում գործարան է փլուզվել
Պակիստանի Լահոր քաղաքում փլվել է անասնաբուժական պրեպարատների գործարանի շենքը, որտեղ կարող էին գտնվել տասնյակ մարդիկ, այդ թվում աշխատողների երեխաները, գրում է BBC-ն:
Այս պահին հայտնի է մեկ մարդու մահվան մասին: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, որոնք փորձում են մարդկանց դուրս բերել փլատակներից:
Իշխանության ներկայացուցիչների խոսքով` փլուզման պատճառը կարող է լինել գազի պայթյունը: Բացի գործարանից, հիմնահատակ քանդվել են հարևան երկու շենքերը:
Տարբեր տվյալներով` շենքում գտնվել է 100-150 մարդ, ընդ որում այնտեղ անօրինական աշխատել են մեծ քանակությամբ կանայք և երեխաներ:
Հավելենք, որ գործարանը մեկ անգամ չէ, որ փակվել է` անվտանգության կանոնների խախտման համար:









