Ֆինլանդիան նոր նախագահ ունի

11:17 • 06.02.12

Ֆինլանդիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է խորհրդարանի նախկին խոսնակ, Արդարադատության և Ֆինանսների նախկին նախարար, Կոալիցիոն կուսակցության անդամ Սաուլի Նիինիստոն (Sauli Niinisto), գրում է «Ինտերֆաքսը»:

Նրա օգտին ձայն է տվել քվեարկողների 62.6 %-ը, իսկ «Կանաչների միության» ներկայացուցչի`Պեկա Հավիսիտոյի օգտին քվեարկել են քաղաքացիների 37.4 %-ը:

Ներկայիս նախագահական ընտրությունները հետաքրքրական էին այնքանով, որ Ֆինլանդիայում ավարտվում է սոցիալ-դեմոկրատների երկրի ղեկավարման 30-ամյակը, ովքեր 5 անգամ հաղթել են նախագահական ընտրություններում: