Սիրիայում կառավարական ուժերը ռմբակոծում են Հոմս քաղաքը
Սիրիայի կառավարական ուժերը այսօր առավոտյան սկսել են ռմբակոծել Սիրիայի Հոմս քաղաքը, գրում է «Ինտերֆաքսը»:
«Այստեղ շատ սարսափելի է: Հզոր պայթյունները ցնցում են շենքերը: Չգիտենք ինչ անել»,- ասել է տեղի բնակիչներից մեկը:
Կրակոցների պատճառով 15 մարդ է արդեն զոհվել, մոտ 150-ը վիրավորվել:
Ռմբակոծության համար իշխանությունն օգտագործել է մարտական ուղղաթիռներ և հրթիռային կայաններ:









