Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը վրաերթի է ենթարկվել անվադողը փոխելիս

11:20 • 06.02.12

Փետրվարի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհին դիակ կա:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1960թ. ծնված Խաչատուր Մեդոյանը Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին իր «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի անիվը փոխելիս վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից և տեղում մահացել:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: