Հրազդանում երկու թեկնածուներն էլ կաշառք են բաժանել. Ահարոն Ադիբեկյան

15:31 • 14.02.12

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, երկու թեկնածուներն էլ բաժանլ են ընտրակաշառքներ և հենց այդ պատճառով Սասուն Միքայելյանը չի բողոքարկում ընտրությունների արդյունքները:

«Գործող քաղաքապետը կոնտր փաստեր ունի նրա դեմ: Ամեն ինչ ձայնգրված ու տեսագրված է, թե ինչպես են լցնում, գնում և այլն: Այսինքն երկու թեկնածուները իրար դեմ կոմպրոմատներ ունեն»,- լրագրողնրի հետ հանդիպման ասաց սոցիոլոգը:
Ադիբեկյանը համոզված է, որ ընտրակաշառքը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա, քանի որ թեկնածուների ստացած ձայների տարբերությունը մեծ է` 10%:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, ավելի քան 1500 ձայնի առավելությամբ, հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, «Հայաստանի հանրապետական կուսակցության» անդամ Արամ Դանիելյանը:

«Գնված ձայների տոկոսը չի գերազանցում 5-6%-ը, ինչը չի ազդում ընտրությնների ելքի վրա: Ոչ գործող քաղաքապետը, ոչ Սասուն Միքայելյանը այնքան գումար չունեն, որ կարողանային 23 հազ. ձայների կեսը գնեին: Այսինքն, 10%-ը արդեն մեծ թիվ է, այդքան գումար ոչ ոք չուներ, որ կարողանար ձայները գնել»,- ասաց նա:

Ահարոն Ադիբեկյանը նաև հարկ համարեց նշել, որ Հրազդանում գործազրկության մակարդակը ցածր է և շատ քիչ տոկոսն է, որ ակնկալում է ընտրություններին ընտրակաշառք վերցնելուն: