41 ընտրատեղամասերում էլ կանցնեն ամենահարուստները. պատգամավոր
Եթե մեծամասնական ընրակարգը պահպանվի, ապա «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ 41 ընտրատեղամասերում էլ կանցնեն ամենահարուստները և խորհրդարանում կգործեն ոչ թե ժողովրդի, այլ իրենց շահերից:
«Վարչապետն ասում է, որ ցուցակում գործարարներ չեն լինի, միաժամանակ ասում է որ գործարարաներին մեծամանասնականով չեն կարող արգելել առաջադրվելու: Եթե իրականում կա ցանկություն որպեսզի նրանք չհայտնվեն, ապա լավ կլիներ համամասնականը ընդունվեր և իրենց գործ ու խոսքը իրար համընկնեին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Խոսելով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի մասին՝ պատգամավորը նշեց, որ այս հարցում ժամանակի խնդիր չի կարող լինել:
«Այս հարցը իր հետևից չի բերում նոր ընթացակարգեր, ընդամենը երկու րոպեում քվեարկությունը կատարվում է և օրենքից հանվում է մեծամասնականին վերաբերող մասը»,-նշեց նա:
Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց նաև, որ առաջիկայում իշխանության ներկայացուցիչները որոշակի առումով պայմանավորվածություններ ձեռք կբերեն, որպեսզի միմյանց չխանգարեն:
«Որոշ ժամանակ հետո կտեսնենք ավանդական ձևով ընթացող նախընտրական շրջան: Եվ չի լինի այն, ինչ կանխատեսվում էր, այսինքն` պայքար իշխանության միջև»,- ասաց պատգամավորը:









