Ադրբեջանում զինվոր է ինքնասպան եղել

08:46 • 14.02.12

Ադրբեջանի մայրաքաղաք  Բաքվում գտնվող զորամասերից մեկում, 1992թ. ծնված Քյամրան Գաջիև անունով կրտսեր սերժանտը մահացել է զենքի հետ անզգուշորեն վարվելու հետևանքով, հայտնում է  «ԱՊԱ»-ն։

Ադրբեջանի ՊՆ մամլո ծռայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է զինվորի մահվան լուրը, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել։