Բակո Սահակյանը հանդիպել է հունահայ համայնքին

12:37 • 14.02.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել է հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի հետ:

Բակո Սահակյան այցելել է «Զավարյան» հայկական վարժարան, որտեղ տեղի է ունեցել հանդիպում հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԼՂՀ նախագահը ներկաներին ծանոթացրել է Արցախի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին, վերջին շրջանի ձեռքբերումներին, պատասխանել հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաև «Արարատ» ակումբ, որտեղ հունահայ համայնքը նրա պատվին կազմակերպել է ընդունելություն: