Ամերիկացի ծովայինները օձի արյուն են խմում
Ամերիկացի ծովայիններն ու ևս 7 երկրների 13 000 ներկայացուցիչներ, ովքեր զորավարժությունների են մասնակցում Թաիլանդում, փորձում են «կենդանի մնալ» «ջունգլիների օրենքներով», ինչը ենթադրում է, որ նրանք պետք կարողանան ճուտ մորթել և միջատներ ուտել:
Ինչպես հաղորդում է MSNBC-ն, ամերիկացիների համար, սակայն, ամենից արտասովոր փորձառությունը եղել է կոբրայի որսը: Նրանց սովորեցրել են նաև օձի արյուն խմել:
Ուշագրավ է, որ զորավարժությունն էլ կոչվում է Cobra Gold: Դա ամենամյա զորավարժանք է և իրականացվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այն համարվում է խոշորագույնը իր տեսակի մեջ:









