Ադրբեջանում վերացվել են զինվորական կոմիսարիատները

12:31 • 14.02.12

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Զինապարտության ու զինվորական ծառայության» մասին օրենքի կիրառման վերաբերյալ հրամանագիր: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, հրամանագրի համաձայն` վերացվել են Պաշտպանության նախարարության բոլոր զինվորական կոմիսարիատները:

Դրանց հիման վրա ստեղծվել է Ադրբեջանի մոբիլիզացման ու զինապարտության պետական ծառայություն:

Ալիևի մեկ այլ հրամանագրի համաձայն`  այդ ծառայության պետ է նշանակել Արզու Յուսիֆօղլու Ռագիմովը: Մինչ նշանակումը, Ռագիմովը երկրի միգրացիոն ծառայության պետն էր: