Սպանվել է Դաղստանի համար մեկ ահաբեկիչը (տեսանյութ)

23:59 • 14.02.12

Դաղստանում ոչնչացված է դաղստանյան համար 1 հանցախմբի առաջնորդ Իբրահիմխալիլ Դաուդովը: Գրոհայինի մարմինը հայտնաբերվել է Գուրբուկի գյուղի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Life News-ը հղում կատարելով ՌԴ ազգային հակաահաբեկչական վարչությանը:

Գրոհայինը մահացել էր այս գիշեր, սակայն փետրվարի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ ստացած վերքից`արյան կորստից և ցրտահարումից: Այդ նույն օրը սպանվել էր նաև նրա 21-ամյա որդին` Մագոմեդխաբիբ Դաուդովը:

Իբրահիմխալիլ Դաուդովը փետրվարի 11-ի գործողության ժամանակ լուրջ վնասվածք էր ստացել, սակայն փախուստի էր դիմել: Ոտքից և ձեռքից արնահոսող ծանր վերքերով գրոհայինը կարողացել է մի քանի օր թաքնվել անտառներում: Դաուդովը սառնամանիքին տեղափոխվել է սողալով, սակայն ուժասպառ է եղել և գիշերը ցրտից մահացել: Ներկայում Դաղստանում ջերմաստիճանը իջնում է մինչև մինուս 20 աստիճան:

Իրավապահները համարում են, որ հանցախմբի առաջնորդ Իբրահիմխալիլ Դաուդովը Մոսկվայի ամանորի չկայացած ահաբեկչական գործողությունների կազմակերպիչն է:

Հիշեցնենք, որ ամանորի գիշերը Կարմիր հրապարակում ահաբեկչություն պետք է իրականացվեր, որը երջանիկ պատահականությամբ չիրականացավ: Ահաբեկիչ կինը պայթել էր մինչ ահաբեկչության վայր հասնելը, պատահական ստացած SMS հաղորդագրությունից: