Ավստրալացին պատժվելու է` Բրիտանիայի թագուհուն իր հետույքը ցուցադրելու համար
22-ամյա ավստրալացի երիտասարդ Լիամ Ուարիները ստիպված կլինի 600 եվրոյին համարժեք չափով տուգանք վճարել այն բանի համար, որ Ավստրալիա Անգլիայի թագուհու` Էլիզաբեթ II-ի անցած տարվա այցելության ժամանակ ցույց է տվել իր հետույքը, գրում է Le Figaro պարբերականը:
Դատարանում նա նշել է, որ այդ կերպ փորձել է ցույց տալ իր արհամարանքը միապետերի և բարձրաշխարհիկ անձանց հանդեպ:
Դատարանից դուրս գալիս, երիտասարդը հավաստել է, որ նա կրկին նույն կերպ կվարվի բարձրաշխարհիկների այցելությունների ժամանակ:
«Բոլոր նրաք, ովքեր կարծում են որ մեծ կարևորություն են ներկայացնում, կամ էլ բարձրաշխարհիկ դասին են պատկանում, ես մեծ հաճույքով նրանց ցույց կտամ իմ հետույքը», - ասել է նա:









