Ընտրողների մոտ 1/3-ն արդեն որոշել է` ում է ընտրելու ԱԺ ընտրություններին. սոցիոլոգ
Հայաստանում հասարակության 31%-ն առջիկա խորհրդարանական ընտրություննրում քվեարկելու մասին արդեն կայացած որոշում ունի և ընտրության հնարավոր մասնակիցների մեջ նրանք կկազմեն 41.3%-ը, այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Այս շրջանում 17-18% ընտրողների ձայերի որս է գնում, գուցե հենց նրանք վճռորոշ լինեն ընտրությունների ելքի համար: Եթե 2012-ին մասնակցեն 58.5-60%-ը, ապա դա պետք է կազմի 1.2 մլն հոգի: Հնարավոր է, որ հաջողված քարոզարշավները և արտաընտրական գործոնները բարձրացնեն բնակչության ընտրական ակտիվությունը, բայց այն չի գերազանցի 65%-ը»,-ասաց նա:
Սոցհարցումն անցկացրել է Ահարոն Ադիբեկյանի ղեկավարած «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը 2012թ. հունվարին ՀՀ բոլոր մարզերի 1200 անչափահասների շրջանում:
Հարցումը պարզել է, որ գալիք ընտրություններով հետաքրքրվողների ընդհանուր թիվը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 75%: Նրանցից 21%-ը հետաքրքվում է, բայց չի գնա ընտրելու, 27%-ը չգիտի ում կտա իր ձայնը, իսկ 51%-ը արդեն որոշել է, թե ում է տալու իր քվեն: Ըստ Ադիբեկյանի` ընտրություննրի չի գնա բնակչության 20.5%-ը:
«Բոլոր ընտրողներից 35.6%-ի մեջ մտնում են նրանք, որոնց ձայնը հնարավոր չի լինի կաշառքով գնել: Նրանք ամենամաքուր ընտրողներն են»,- ասաց սոցիոլոգը:









