Apple-ի մեկ բաժնետոմսի գինն առաջին անգամ գերազանցել է $500-ը
Apple-ի մեկ բաժնետոմսի գինը` ընկերության բորսա դուրս գալու պահից հետո առաջին անգամ անցել է $500-ի սահմանագիծը, այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ընկերության բաժնետոմսերն սկսել են թանկանալ հունվարի 25-ից` ընկերության 2012թ. ֆինանսական տարվա առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվության ներկայացումից հետո:
Այդ ժամանակահատվածում Apple-ի շահույթը, վերլուծաբանների ակնկալիքները զգալիորեն գերազանցելով, կազմել է $ 46,33 մլրդ , որը 73%-ով առավել է նախորդ տարվա ցուցանիշից:
2.5 շաբաթվա ընթացքում, Apple-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է $75-ով կամ մոտ 18%-ով:
Apple-ի կապիտալիզացիան ներկայում կազմում է $465 մլրդ, ինչը նշանակում է, որ այն աշխարհում ամենաթանկ հրապարակային կազմակերպությունն է: Երկրորդ տեղում ExxonMobil-ն է $398,6 մլրդ կապիտալիզացիայով:









