Վարչապետի խորհրդականը գոհ է նրա աշխատանքից, բանկային համակարգից` ոչ

16:59 • 14.02.12

«Ազատամարտի վետերանների միության» նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը երկրի վիճակը և մասնավորապես այս հարցում վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքը գնահատեց դրական:

Վարչապետի հասցեին հնչող` ընդդիմության քննադատությունը Հովսեփյանը նորմալ է համարում, քանի որ, ըստ նրա, դա ընդդիմության գործն է:

«Նույն Հրանտ Բագրատյանը մոռացել է, որ իր վարչապետության օրոք քննադատության էր ենթարկվում: Վարաչպետը հասցեական աշխատում է և այդ աշխատանքները տեսանելի են»,- ասաց նա:

Մինչդեռ կոնկրետ օրինակները նրան ստիպեցին խոստովանել, որ ինքն էլ գոհ չէ առկա բանկային համակարգից: «Բանկերի տոկոսներին նայեք, ահավոր տոկոսներ են, մի քանի բանկատերեր մեր ժողովրդի հաշվին են հարստանում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա ըստ վարչապետի խորհրդականի, արտագաղթի ներկա տեմպերը միշտ են եղել է, իսկ արտագաղթի վերջին հոսքը նա պայամանվորում է ոչ միայն որպես երկրի սոցիալական վիճակի հետևանք:
«Արտագաղթի մեծ բաժինն անարդարությունն է՝ բոլոր բնագավառներում»,- ասաց նա և հավելեց, որ միակ լուծումն այն կլինի, որ երկրում ձևավորվի քաղաքացիական հասարակություն:

Անդարադառնալով առաջիկա ընտրություներին, նա փաստեց, որ գնալով դրանք դառնում են ավելի ժողովրդավարական և նախկինի նման բիրտ ուժի կիրառում և լցոնումներ այսօր արդեն չես տեսնի:

Հովսեփյանը, սակայն, հավատում է արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իշխանության խոստումներին, պարզապես համոզված չէ, որ դա ամբողջությամբ կարող է իրականություն դառնալ:

«Ասում ենք էլի ընտրակաշառքներ չի լինելու, բայց տեսնում ենք, որ մարդիկ գնում են այդ 5000 դրամի ետևից»,- ասաց նա և իշխանությանն առաջարկեց քաղաքական կամք դրսևորել և չդիմեն այդ քայլին:

«Բացարձակ արդարության անցնել, ցավոք այդպես չի լինում, բայց ձգտնում ենք»,- եզրափակեց նա:
Անդրադառնալով խորհրդարանական գալիք ընտրություններին «Հայաստանի հանրապետական կուսակցության» մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու մասին խոսակցություններին` Համլետ Հովսեփյանը ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ դեռևս ոչ կուսակցության, ոչ էլ իր կողմից նման որոշում չի կայացվել: